Երեւանում հանդես կգա աշխարհահռչակ ֆրասիացի երգչուհի Լարա Ֆաբինը:
Համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 հազար դրամի սահմաններում:
Նշենք, որ մարտի 2-ին Լարա Ֆաբիանը Բաքվում մասնակցելու է ռուսաստանցի հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյին: Այդ երեկոյին, ի թիվս այլ հայտնի կատարողների, հանդես կգա նաեւ հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի երգչուհի Իրինա Ալեգրովան:




























