Հյուսիսային Կորեա տեղափոխված մոտ 1000 կորեացիների անձնակյան տվյալներն առեւանգվել են  այն բանից հետո, երբ անհայտ հաքերները հասանելիություն են ստացել վերաբնակեցման գործակալության տվյալների բազային, հաղորդում է Reuters-ը:

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտնել է, որ ծանուցել է տեղափոխվածներին, սակայն տվյալների առեւանգման բացասական հետեւանքերի վերաբերյալ դեռ ոչ մի հաղորդագրություն չի ստացվել:

«Մենք ցավում ենք, որ դա տեղի է ունեցել եւ ջանքեր ենք գործադրելու նման դեպքերը կանխելու համար», - ասել է նախարարության ներկայացուցիչը: