Աֆղանստանում ականի վրա վրացի սպա է պայթել, նրա երկու ծառայակիցները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Զոհվածն Աֆղանստանում վրացական զինվորական ներկայացուցչության կապրալ Գիորգի Ավալիանին է։ Նրա երկու ծառայակիցները Նիկոլոզ Դեյսաձեն եւ Էդնար Աբուլաձեն են:

Ավալիանին Աֆղանստանում զոհված թվով վեցերորդ վրացի զինծառայողն է։ Վրացի առաջի զինվորականը՝ ավագ լեյտենանտ Մուխրան Շուկվանին ականի պայթյունից զոհվել էր սեպտեմբերի սկզբին։ Մյուսներն Աֆղանստանում զոհվել էին անցած տարվա հոկտեմբերի սկզբին։

Վրացի զինվորականները Աֆղանստանում են 2009 թվականից։ Այդ երկրում ծառայում է շուրջ 900 վրացի զինծառայող։