Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը. պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հնչած հայտարարություններին:

«Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,-գրել է Սանասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր. «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»:

Դրանից հետո երեկ ուշ երեկոյան ասուլիս է տվել Արամ Սիմոնյանը եւ հայտարարել, որ իրենք դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով եւ դատի են տալու Վերահսկողական ծառայության եւ նրա ղեկավարի հայտարարություններից բխող հետեւանքների պատճառով հասցված վնասները փոխհատուցելու, իրենց բարի համբավը վերականգնելու համար: