Գերմանիայում 27-ամյա կնոջը, ով «Իսլամական պետության» անդամ է դարձել, մեղադրել են ռազմական հանցագործությունների մեջ։

Ջենիֆեր Վ․-ին մեղադրում են նրանում, որ նա 5-ամյա աղջկան, որին նա 2015թ․ գնել է որպես տնային ստրկուհի, թույլ է տվել կիզիչ արեւի տակ մահանալ ծարավից։

Ջենիֆերն ու նրա ամուսինը աղջկան գնել են, երբ ապրում էին Մոսուլում, որն այն ժամանակ գրավված էր ԻՊ-ի կողմից։ Այն բանից հետո, երբ աղջիկը հիվանդացել է եւ թրջել է ներքնակը, մեղադրյալի ամուսինը նրան, որպես պատիժ, կիզիչ արեւի տակ կապել է փողոցում՝ թողնելով, որ մեռնի։ Մեղադրյալը թույլ է տվել ամուսնուն անել դա եւ ոչինչ չի արել երեխային փրկելու համար»,- ասվում է գերմանական դատախազության հայտարարության մեջ։

Ջենիֆերը Գերմանիայից հեռացել է 2014թ․ եւ մեկնել է Իրաք, որպեսզի միանա ԻՊ-ին։ «Նրա խնդիրն այն էր, որ ապահովի կանաց կողմից ահաբեկչական խմբավորման սահմանած կանոնների կատարումը»,- նշված է հայտարարության մեջ։

Երեխայի մահվանից մի քանի ամիս հետո թուրքական հատուկ ծառայությունները Ջենիֆերին կալանավորել եւ Գերմանիային են արտահանձնել։

Դաշնային դատախազները կնոջը մեղադրում են ռազմական հանցագործությունների, սպանությունների մեջ։ Եթե նրա մեղքն ապացուցվի, ցմահ ազատազրկման կդատապարտվի։