Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը:
Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին վերջին շրջանում անդրադարձել են նաեւ զանգվածային լրատվական միջոցները:




























