Գերմանիայում՝ Բրեմենի մոտակայքում, 18-ամյա դեռահասը կյանքի համար վտանգավոր այրվածքներ է ստացել՝ փորձելով պայթեցնել ինքնաշեն հրավառությունը, հաղորդում է DW-ն:

Երեք երիտասարդներ, ըստ երեւույթին, փորձել են պատրաստել հրավառություն սարայում՝ հետեւելով հրահանգներին YouTube-ում: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք օգտագործել են կենցաղային տեխնիկայի պարագաներ, այդ թվում խոհանոցային մաղ եւ կշեռք, ինչպես նաեւ դեռեւս անորոշ պայթուցիկ նյութեր:

Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել:

Dpa տեղեկատվական գործակալության տվյալների համաձայն՝ դեռահասը գտնվում է հիվանդանոցում, իսկ նրա մաշկի գրեթե 60 տոկոսն այրվել է: