Բանգլադեշի ընտրություններում քվեարկության ժամանակ խախտումների մասին «սուտ տեղեկատվության» հրապարակման համար մի լրագրող է ձերբակալվել, մյուսը գտնվում է փախուստի մեջ՝ տեղեկացնում է AFP-ն։

Լրագրող Հեդայետ Հուսեյն Մոլահը, ով աշխատում է Tribune թերթում, կալանավորվել է նախօրեի երեկոյան՝ այն բանից հետո, երբ հայտնել է, որ ընտրատարածքներից մեկում տրամադրվել է 22 419 քվեաթերթիկ՝ ավելի, քան գրանցված ընտրղների թիվն է։ Հիմա նրան մեղադրում են «սուտ տեղեկատվության տրամադրման եւ ընտրության արդյունքները կասկածելի ներկայացնելու» մեջ։

Եթե նրան մեղավոր ճանաչեն, Մոլահին 14 տարվա ազատազրկում է սպառնում։ Եւս մեկ լրագրողի փնտրում են հարցաքննության համար։