ԱՄՆ-ի ներկայացուցիչները թուրքական կողմին առաջարկել են Patriot տիպի զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարել, հաղորդում է Газета.ru-ն`վկայակոչելով Anadolu գործակալությանը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ։ Վաշինգտոնն Անկարային ներկայացրել է իր առաջարկը զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ:

Ավելի վաղ Թուրքիայում խոսում էին С-400-ի մատակարարման մասին՝  ԱՄՆ-ից Patriot-ի գնումների դեպքում։