ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության խոսնակ Նենսի Փելոսին չի բացառում ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հնարավորությունը, հաղորդում է MIGnewsը` վկայակոչելով ABC News ին:
Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդը NBC հեռուստաալիքի հետ զրույցում նշել է, որ Սպիտակ տան ղեկավարին «չարժե հետապնդել քաղաքական նկատառումներով, սակայն չպետք է նաեւ խուսափել նրանից քաղաքական պատճառներով»:
Փելոսին հավելել է, որ վերջնական որոշումը կկայացվի «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի արդյունքներից հետո։ Նա բացատրել է, որ շատ կարեւոր է՝ արդյոք Ռոբերտ Մյուլլերը կգտնի Թրամփի թիմի եւ Մոսկվայի միջեւ կապի առկայությունը հաստատող ապացույցներ։





























