ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում շենքի փլուզումից հետո դատախազությունը ստուգում է իրականացրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
ԱԻՆ-ի մարզային կառույցը հայտնել է, որ 4-հարկայի վարչկան շենքի պատի մի հատվածի փլուզումը տեղի է ունեցել հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 18.50-ին։
Շենքի մի հատվածը վարձով է տրվել, իսկ մյուս հատվածը չի շահագործվել։ Շուրջ 60 քմ տարածքի փլուզումը եղել է չշահագործվող մասում, ոչ ոք չի տուժել։
ԱԻՆ-ի մարզային կառույցի փոխանցմամբ, հունվարի 4-ի առավոտյան ստուգվում է շենքի կայունությունը։





























