Ղրղզստանի պետական ազգային անվտանգության կոմիտեն հանրապետության նախկին վարչապետ Սապար Իսակովին մեղադրել է թանգարանի վերակառուցման ընթացքում պետական բյուջեին 1.4 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Պետական ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Իսակովի եւ այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններից պետությանը 101 միլիոն 690 հազար 800 սոմ (մոտ 1,45 միլիոն դոլար) վնաս է պատճառվել: Միեւնույն ժամանակ, թանգարանի վերակառուցման աշխատանքները մինչեւ հիմա դեռ չեն ավարտվել», - ասված է հաղորդագրության մեջ»:

Գերատեսչության կարծիքով, Իսակովը, ով 2017 թվականին աշխատում էր որպես  նախկին նախագահ Աթամբաեւի աշխատակազմի ղեկավար, ճնշում է գործադրել թուրքական ընկերության վրա, որը զբաղվում էր  պատմության թանգարանի վերակառուցմամբ՝ պահանջելով արագացնել աշխատանքները: Թուրքական կողմը հրաժարվել էր շարունակել աշխատանքը, եւ վերակառուցմանը ներգրավվել  էր գերմանական ընկերությունը՝ «առանց պետական գնումների ընթացակարգերի իրականացման»: Այս ընկերությունը ձեռք է բերել թանկ սարքավորումներ եւ ինտերիերի պարագաներ, որոնց գինը զգալիորեն գերազանցում է  ներքին շուկայում առկա նյութերի արժեքը:

Իսակովը, որը անցյալ տարվա օգոստոսին ղեկավարում էր Ղրղզսատնի կառավարությունը, հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր: Նրան ՔՕ «Կոռուպցիա» հոդվածով մեղադրանք է ներկայացվել:

Ներկայումս նա գտնվում է Ղրղզստանի պետական ազգային անվտանգության կոմիտեի մեկուսարանում:

Կառավարության նախկին ղեկավարը կասկածվում է Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման հետ կապված կոռուպցիոն սխեմաների ներգրավման մեջ:

Անցյալ տարվա վերջին նախագահի պաշտոնից Ալմազբեկ Աթամբաեւից հեռանալուց հետո Ղրղզստանում նրա մի քանի կողմնակիցներ  կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվեցին:

Բացի Իսակովիից, նրանց թվում է նաեւ եւս մեկ նախկին վարչապետ Ժանտորո Սատիբալդիեւը, Բիշքեկի նախկին քաղաքապետ Ալբեկ Իբրաիմովը, ինչպես նաեւ ռուս-ղազախական զարգացման հիմնադրամի նախկին ղեկավարը, մաքսային ծառայության նախկին պետը եւ Ազգային բանկի նախկին նախագահ Կուբանիչեկ Կուլմատովը: