2009թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 11,9%-ով եւ կազմել 393 միլիարդ 825 մլն դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն օգոստոս ամսվա ընթացքում հուլիս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 4,5 տոկոսով: 2009թ. ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալի առավելագույն անկում տարեկան կտրվածքով գրանցվել է հունվար-հուլիս ամիսների ընթացքում, երբ այս ցուցանիշը կրճատվել է 12 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալի առավելագույն անկում` շուրջ 24 տոկոս, գրանցվել է հունվարին:




























