Շիրակի մարզում վերջին մի քանի տարիներին հոգեկան հիվանդների թվի աճի դինամիկա է նկատվում:

Այսօրվա դրությամբ, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիանար բուժում է ստանում 60 հիվանդ: Բայց գրացված հիվանդների թիվը շատ ավելի մեծ է: «2009թ-ին այստեղ գրանցվել է 2250 հիվանդ, 2010-ին այդ թիվն զգալիորեն աճել է`հասնելով 2344-ի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը :

«Դա պայմանավորված է հիվանդների դիմելիության բարձրացմամբ, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ակտիվ հայտնաբերմամբ, ինչպես նաեւ ամբուլատոր բուժում ստացող հիվանդների դեղորայքի բացակայությամբ»,- հավաստում են բժիշկները:

Տնօրենը փաստեց նաեւ, որ այսօր կա նաեւ հոգեկան հիվանդությունների երիտասարդացման խնդիր: