ԱՄԿ-ի Անվտանգության խորհուրդը կարձագանքի Լիբաիայում իրավիճակին դրա զարգացմանը զուգընթաց`անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը: «ՄԱԿ ԱԽ-ն կհստակեցնի իր հետագա քայլերը, եւ դրանք պայմանավորված կլինեն իրավիճակի հետագա զարգացումով»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Լիբիայում ներկա իրավիճակին մենք հետեւում ենք առանձնահատուկ տագնապով: Եւ այս ծաղրահեղ պահին անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնականություն ցուցաբերի»,-ասել է նա:
Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել հարցին, թե կկիրառվեն արդյոք միջազգային պատժամիջոցներ Լիբիայի դեմ: Նա հայտնել է, որ իր խորհրդականներին ուղարկում է երկրի շրջաններ` ուսումնասիրելու համար ընդհանուր իրավիճակը, որպեսզի նրանցից ստացված տեղեկատվության հիման վրա որոշեն արձագանքման հետագա միջոցառումները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ անձամբ դատապարտել է Լիբիայի առաջնորդ Քադաֆիին` քաղաքացիական անձանց նկատմամբ ուժ չկիրառելու կոչերին չանսալու համար:





























