Այդ միջոցների գրեթը կեսը կստացվի սննդամթերքի եւ տարատեսակ խմիչքների վաճառքից….
Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի ապրիլի 29-ին նշանակված հարսանիքից Բրիտանիայի տնտեսությունը լրացուցիչ $830 մլն կստանա:
Փորձագետների կանխատեսումներով` այդ միջոցների գրեթը կեսը կստացվի սննդամթերքի եւ տարատեսակ խմիչքների վաճառքից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` բրիտանացիները եւ քաղաքի հյուրերը մոտ $160 մլն կծախսեն ալկոհոլային խմիչքների, այդ թվում` կես միլիոն շիշ շամպայնի վրա: Շուրջ $360 մլն էլ կծախսվի հուշանվերների, հարսանիքի հետ կապված այլ արտադրանքի, այդ թվում` 5 մլն հուշադրամների եւ 3 մլն գավաթների վրա:
Կանխատեսվում է, որ երկիր կայցելի 320 հազ. տուրիստ, որոնք այնտեղ §կկորցնեն¦ $90 մլն:




























