Մերձավոր Արեւելքում անկարգությունների ֆոնին միջազգային շուկաներում չորեքշաբթի շարունակել են աճել նավթի գները:
Լոնդոնյան IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն աճուրդի արդյունքում մեկ բարելի համար $5,47 -ից հասել է $111,25-ի:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil տեսակի ամերիկան նավթի ապրիլյան ֆյուրչերսների գինը բարելի համար $2,68-ից բարձրացել է $98,1-ի:
Թե Լոնդում, թե Նյու Յորքում գործարքի արդյունքում նավթի գները վերջին 2,5 տարվա ընթացքում հասել են առավելագույնին: Brent-ի նավթը հասել եւ անցել է բարելի համար $110 նիշը, իսկ Light Sweet-ը` $100-ի նիշը, սակայն հետո փոքր-ինչ նվազել է:




























