Այսօր՝ փետրվարի 24-ին «Օջախ» ռեստորանում իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստվում են նշել կոալիցիոն հուշագիրը, որը երկար տվայտանքներից հետո անցյալ հինգշաբթի ստորագրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը` հավելելով. «Քանի որ հուշագրի ստրագրմանը կոալիցիոն ուժերը, ինչպես հայտնի է, հասան մեծ դժվարությամբ,  այժմ այս քեֆով փորձում են ցույց տալ, թե իրենց մեջ բոլոր խնդիրները հարթված են»: