ԱՄՆ-ի զինվորականները հաստատել են Սիրիայում պարեկային ծառայության ընթացքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ԱՄՆ-ի զինծառայողների մահը, հայտնում է  AP-ն:

Զինվորականները Twitter-ում հայտնել են սիրիական Մանբիջ քաղաքում պայթյունի մասին. «Մենք դեռ տեղեկատվություն ենք հավաքում  եւ ավելի շատ մանրամասներ կներկայացնենք»:

Kurdish Hawar լրատվական գործակալությունը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում, հայտնել է, որ երեք ամերիկացիներ սպանվել են: