«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` «օրերս վարչապետի մոտ վերջապես ընդունելության է արժանացել մտավորական եւ գրական շրջանակներում ինտրիգներ սարքելու, տաղանդավոր մարդկանց վարկաբեկելու, գրողների միության, տարբեր ժամանակներում դրա նախագահների դեմ դավեր նյութելու մեջ վարպետացած Աբգար Ափինյանը»։

«Իշխանությանը իր հավատարմության մասին հերթական երդումներից հետո, Աբգարը սկսել է ինքանգովերգումը, որն ավարտվել է մշակույթի փոխնախարարի պաշտոնում ինքնառաջադրմամբ։ Քաղաքական եւ իշխանական շրջանակների պղտոր ջրերում ձուկ բռնելու պատրաստակամություն ունեցող ձկնորսների պակաս, մանավանդ մեր օրերում, չի զգացվում։ Տեսնենք, թե ինչով կավարտվի այս պատմությունը»,- գրում է թերթը: