Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հանձնարարել է անվտանգության ուժերին ապահովել բողոքող ցուցարարների անվտանգությունը, նաեւ կանխել իշխանության կողմնակիցների եւ հակառակորդների բախումները:

Նախօրեին Սանայում, Ադենում եւ երկրի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են եղել` Սալեհի հրաժարականի պահանջով: Տեղի ունեցած բախումներում մեկ մարդ զոհվել է, եւս 12-ը վնասվածքներ են ստացել: Ադենում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցույցը ցրելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սալեհը, ով պետական բարձրագույն պաշտոնը զբաղեցնում է 32 տարի, օրերս հայտարարել է, թե չի առաջադրվելու 2013թ. կայանալիք ընտրություններում: Զանգվածային ցույցերը սկսվել են 2011թ. հունվարին: