Հյուսիսային Կորեայում բախումներ են տեղի ունեցել բնակչության եւ զինվորների միջեւ: Վերջիններիս ուղարկել էին ճնշելու բողոքի ակցիաները:
Ինչպես պարզել են «Չոսոն իլբոյի» լրագրողները, հուզումներն սկսվել են, երբ ոստիկանները ծեծել են քաղաքային շուկայի առեւտրականներից մեկին: Ծեծվածի հարազատները բողոքի ալիք են բարձրացրել, եւ մյուս առւտրականներն աջակցել են նրանց:
Սինիջու է ուղարկել զինվորականների մի մեծ խումբ:
Մարդիկ բողոքել են, որ իրենց լրացուցիչ պարենային կտրոններ չեն տրամադրվել, որ խոստացվել էին Կիմ Չեն Իրի ծննդյան կապակցությամբ:
Փետրվարի 23-ին «Չոսոն Իլբոն» գրում էր, որ ավելի վաղ բողոքի գործողություններ են սկսվել ԿԺԴՀ այլ քաղաքներում` Չոնջուում, Ռենչխոնում եւ Սոնչխոնում:





























