Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի միջնամասում փետրվարի 23-ի երեկոյան մի քանի ավտոմեքենա հայտնվել են ձնակույտի մեջ եւ չեն կարողացել դուրս գալ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ հայտնվել են 3 ավտոմեքենա՝ «ՎԱԶ-21015» մակնիշի 20 ՏՕ 248 պետհամարանիշով, «ԳԱԶել» մակնիշի 541 ԼՏ 68 պետհամարանիշով եւ «ԳԱԶ-31010» մակնիշի 31 ԼՍ 999 պետհամարանիշով (3 վարորդ, ուղեւորներ չկան):

Ժամը 19.00-ին փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: