Աֆրիկյան միության (AMISOM) եւ «Ալ-Շաբաբ» խմբավորման միջեւ Սոմալիում տեղի ունեցած բախումների արդյունքում փետրվարի 23-ին 50 մարդ է զոհվել, որոնցից 20-ը` խաղաղ բնակիչներ են: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Աֆրիկյան միության առաքելությունն աշխատում է Սոմալիում` սկսած 1990-ականներից, երբ երկիրը փաստացի դադարել է գոյություն ունենալ որպես միացյալ պետություն: Տարածքների մի մասը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:

Խաղաղարար կորպուսի թիվը 5 հազար է, որի միջոցով կենտրոնական իշխանությունը փորձում է վերահսկողություն սահմանել հարավային շրջանների վրա, որտեղ պարբերաբար բախումներ են լինում: