Վանաձորում այսօր՝ հունվարի 17-ին, վթարի է ենթարկվել արձակագիր Սարգիս Գոքորյանը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում՝ «Քիմպրոմ» գործարանի հարևանությամբ, և բախվել են Nissan March և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն Ս. Գոքորյանը, ով եղել է 07-ի մեջ, գլխով հարվածել է դիմապակուն։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Վանաձորի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկել ճանապարհները մշակելու ուղղությամբ։