Չի բացառվում, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն արդեն գարնանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալո-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի Հյուսիսային Կովկասի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` Երեւանում կայացած «Կովկասի խնդիրներ եւ ժամանակակից կովկասագիտություն» միջազգային համաժողովին:
Նրա խոսքով, իրավիճակի սրման սցենարը հավանական է, սակայն եթե պատերազմը սկսվի, «ոչ ոք թույլ չի տա 5-10 օրից ավելի պատերազմել Ղարաբաղում»;
Նա նկատել է, որ նման զարգացումների դեպքում Ռուսաստանը մի կողմ չի մնա, եւ շատ արագ խաղաղարար ուժեր կտեղակայի:




























