ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հավանաբար կմասնակցի 2020թ․-ին Սենատի ընտրություններին: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ Պոմպեոն կարող է առաջադրել իր թեկնածությունը Սենատի ընտրություններում՝ Կանզասից, սակայն, ինչպես պարբերականն է հաղորդում, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել:

2018 թվականի մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն կստանձնի պետքարտուղարի պաշտոնը՝ Ռեքս Թիլերսոնի փոխարեն, հաղորդում է RT-ն։