Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը բավարար համարեց նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության եւ ագրեսիվ պատերազմ սկսելուն գործակցության մեջ մեղավորության ապացույցները։

 «Չնայած ամբաստանյալի կողմից իր մեղքը չընդունելուն՝ դատարանը, լսելով վկաների ցուցմունքները, ուսումնասիրելով փորձագետների եզրակացությունները, փաստաթղթերը եւ իրեղեն ապացույցները, գնահատելով մեղադրող եւ պաշտպանական կողմերի եզրակացությունները, գտնում է, որ մեղադրյալի մեղավորությունը հանցագործությունների կատարման մեջ, որոնք նախատեսվում են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), 27  -րդ մասով, 437 հոդվածի 2-րդ մասով (ագրեսիվ պատերազմին նպաստելը), ապացուցված է՝ համապատասխան եւ ընդունելի ապացույցներով», - ասել է դատավորը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ։