Մոտ ապագայում Վրաստան կայցելի Հնդկաստանի առեւտրի պալատի կազմակերպության պատվիրակությունը,այս մասին տեղեկացնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես հայտնում են Վրաստանի տնտեսության եւ զարգացման նախարարությունից, այդ մասին հայտնի է դարձել Հնդկաստանի Մումբաի քաղաքում տեղի ունեցած Փոթիի ազատ արդյունաբերող տարածքի վերաբերյալ անցկացված բիզնես-մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ Վրաստանի տնտեսության նախարար Վերա Քոբալիան եւ ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին:
Վրաստանի Փոթի նավահանգստի նկատմամբ Հնդկաստանի գործարարների հետաքրքրությունը բավականին մեծ է: Նրանք պատրաստ են, տուրիզմի, տեքստիլի, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին առնչվող գործարքներ կնքել:




























