Ավստրալիայի վիճակագրության բյուրոն (ABS) բացահայտել է կանանց եւ տղամարդկանց համար աշխատանքի վճարման ամենամեծ տարբերությամբ մասնագիտական տարածքները, հայտնում է Lenta-ն`վկայակոչելով Daily Mail-ին:
Այսպիսով, աշխատավարձի տարբերությունների առումով կանանց համար ամենավատ ոլորտ է հայտարարվել առողջապահությունը: Չնայած այն հանգամանքին, որ այս ոլորտում կանայք կազմում են աշխատողների 79 տոկոսը, մեկ ժամվա համար նրանց վճարում են 25 տոկոսով պակաս, քան տղամարդկանց:
Ավստրալուհիների համար երկրորդ ամենավատ ոլորտը շինարարությունն է եղել, որտեղ կանայք կազմում են աշխատուժի մեկ հինգերորդը․ ընդ որում, տղամարդկանց վարձավճարից տարբերությունը կազմում է 22 տոկոս:
Անշարժ գույքի ոլորտում եւս կա աշխատանքի վճարման տարբերություն՝ 22 տոկոսով։ Այնուհետեւ հաջորդում են ֆինանսները (21 տոկոս), տեղեկատվական տեխնոլոգիաները եւ մեդիաինդուստրիան (19 տոկոս):
Միեւնույն ժամանակ, սեռերի միջեւ աշխատավարձի ամենափոքր տարբերությունը եղել է հյուրանոցային բիզնեսում, արտադրությունում, ինչպես նաեւ պետական ծառայությունում:





























