Չինաստանը դեմ է դրսից Վենեսուելայի իրավիճակին միջամտությանը եւ սատարում է անկախության ու կայունության նրա ջանքերին։ ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Խուա Չունինը կոչ է արել բոլոր կողմերին հանգիստ եւ բանականորեն խաղաղ լուծում գտնել՝ հայտնում է Reuters-ը։
«Ուզում եմ ընդգծել, որ արտաքին պատժամիջոցները կամ միջամտությունները սովորաբար բարդացնում են իրավիճակը եւ չեն օգնում լուծել իրական խնդիրները»,- ասել է նա։
Նախօրեին վենեսուելական ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն իրեն ժամանակավոր նախագահ էր հռչակել՝ օգտվելով Վաշինգթոնի եւ Լատինական Ամերիկայի որոշ երկրների աջակցությունից, որի համար 2013 թվականից երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել էր խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։





























