Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ գագաթաժողովի պատրաստությունները՝ հայտարարելով, որ ինքը պետք է «համբերատար եւ բարեխղճորեն սպասի» ընդհանուր նպատակին հասնելուն՝ հայտնում է AP-ն։

Կիմ Չեն Ընը նամակ է ստացել Թրամփից։ Հինգշաբթի Թրամփը Twitter-ում գրել է, որ սպասում է «մի լավ հանդիպման, մեծ պոտենցիալով»։

Ընը գոհունակություն է հայտնել Թրամփի հետ իր հանձնակատարի հանդիպման վերաբերյալ եւ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահին՝ «արտառոց հաստատակամության եւ խնդրի կարգավորման կամք արտահայտելու համար»։ «Մենք պետք է համբերատար եւ բարեխղճորեն սպասենք, եւ ԱՄՆ-ի հետ միասին քայլ առ քայլ շարժվենք դեպի մեր նպատակը, որին կհասնենք երկու երկրներով»,- ասել է Կիմ Չեն Ընը։ Նա նաեւ նշել է, որ երկրորդ գագաթաժողովի համար «լավ տեխնիկական պատրաստվածության խնդիրներ եւ չափորոշիչներ է դրել»։