Վերջին դատաստանի օրվա խորհրդանշական ժամացույցը, որը արտացոլում է «Ատոմագետների տեղեկագիր» ամսագրի աշխատակիցների՝ միջուկային պարտերազմի անխուսափելիությկան մասին պատկերացումը, կեսգիշերից երկու րոպե պակաս են թողել, գրում է ՌԲԿ-ն:
Ժամացույցն առանց փոփոխության թողնելու որոշումը պայմանավորված է տեղեկատվական պատերազմի ընդլայնված օգտագործմամբ՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարության խաթարման, միջուկային, կլիմայական եւ այլ սպառնալիքներից վտանգն ուժեղացնելու եւ քաղաքակրթության ապագան մեծ վտանգի մեջ թողնելու համար:
The Washington Post-ի հետ զրույցում «Ատոմագետների տեղեկագրի» նախագահ Ռեյչել Բրոնսոնը պարզաբանել է, որ ըստ գիտնականների այս «ահասարսուռ ժամանակներում» այդ դիրքում ժամացույցի սլաքը թողնելը տեղին էր, քանի որ «ժամանակը համապատասխանում է այն ուղերձին, որը մենք հղեցինք»: Նա նշել է, որ գիտնականները հատկապես մտահոգված են, որ «ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները մոտ են ռեկորդային ցածր մակարդակին», «սպառազինությունների վերահսկման մեխանիզմները վատթարանում են», իսկ ածխաթթու գազի արտանետումներն ավելանում են:
Նա հատուկ ընդգծել է, որ «քաղաքական նպատակներով տեղեկատվական մեխանզիմների կանխամտածված խաթարումը, որը մենք սպառնալիքի բազմապատկիչ ենք դիտարկում, բարդացնում է այն ամենն, ինչ մենք անում ենք», հրատարակությունը մեջբերում է նրա խոսքը:
Բրոնսոնն ընդգծել է, որ ժամացույցը կեսգիշերից 2 րոպե պակաս թողնելը 1953 թվականից ամենավտանգավոր ժամն է, երբ ԱՄՆ-ն եւ ԽՍՀՄ-ը սկսել էին ջրածնային ռումբերի փորձարկումները:
Չնայած նրան, որ ժամացույցի վրա ժամն անփոփոխ է մնացել, որոշ հանգամանքներ, ըստ Բրոնսոնի, վերջին տարվա ընթացքում այնուամենայնիվ փոխվել են:
Նրա խոսքով գիտնականները ոգեշնչված են նրանից, որ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը հանդարտվել է, բայց ինչ վերաբերում է այլ վտանգներին, գիտնականները որակական տարբերություն չեն տեսնում, որը կարդարացներ ժամացույցի սլաքների դիրքի փոփոխությունը:
Դատաստանի օրվա ժամացույցը մեկ տարի առաջ միջուկային աղետից երկու րոպե պակաս էր դրվել: Այդ ժամանակ այն աշխարհի վերջին 30 վայրկյանով մոտեցրել էին: Դրան նպաստել էին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ միջեւ հարաբերությունների սրացումը:
Դատաստանի օրվա ժամացույցը «Ատոմագետների տեղեկագիր» ամսագրի նախագիծն է, որը 1945 թվականին հիմնադրվել է ԱՄն-ում միջուկային ռումբի ստեղծման ուղղությամբ աշխատող գիտնականների, ինժեներների եւ այլ մասնագետների կողմից: Ժամացույցը խորհրդանշում է միջազգային իրադրության լարվածությունը եւ միջուկային աղետի մոտեցումը: Ի սկզբանե ժամացույցին 23:53 ժամ էր սահմանվել. սլաքներն այս կամ այն կողմ թեքելու որոշումն ընդունում է ամսագրի տնօրենների խորհուրդը՝ հրավիրված փորձագետների օգնությամբ:




























