«Սանդենս» փառատոնում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի մասին «Թողնելով Նեթլանդիան» (Leaving Neverland) ֆիլմի պրեմիերան, որում հաստատվում է երեխաների նկատմամբ երաժշտի բռնության և մանկապղծության վարկածը։ Հանդիսատեսը ցնցված էր ֆիլմով, հայտնում է Լենտա. ռու–ն՝ վկայակոչելով The Sun–ը։ Չորս ժամ տեւող ֆիլմը բացահայտում է Ջեքսոնի երկու ենթադրյալ զոհերի՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչակի ցուցմունքները, որոնք ներկայում մոտ 30 տարեկան են։ Նրանք պատմել են բռնության մասին, որն ապրել են երաժշտի առանձնատանը։ Նշվում է, որ ֆիլմում ցուցադրված կադրերը ցնցել են հանրությանը։ Hollywood Elsewhere պորտալի հեղինակ Ջեֆ Ուելսը նշում է, որ «Թողնելով Նեթլանդիան» ֆիլմում գունագեղ նկարագրվում է, թե ինչպես են երկու տղաներ դարձել Ջեքսոնի «հատուկ ընկերները», մինչդեռ ծնողները թույլատրել են դա։ «Պետք է տեսնեիք հանդիսատեսի դեմքը, երբ սկսվեց ընդմիջումը։ Նայում էին զզվանքով՝ փորձելով թաքցնել դա»,– նշել է նա՝ ավելացնելով, որ այդ ֆիլմի շնորհիվ Ջեքսոնի պաշտպանները այլեւս չեն համարձակվի պաշտպանել նրան։ Պարուսույց Ուեյդ Ռոբսոնը 2016 թվականին մեղադրել էր Ջեքսոնին պատկանող  MJJ Productions եւ MJJ Ventures ընկերություններին մանկապղծությանն աջակցելու համար։