Սահարայի անապատը ամենամեծն է մոլորակի տաք անապատներից ու երրորդը աշխարհի բոլոր անապատներից, տեղեկացնում է LiveScience-ը։
Մեծությամբ առաջին եւ երկրորդ տեղում Անտարկտիկայի եւ Արկտիկայի սառցե անապատներն են։
Ինչպես նշում է պարբերականը, Սահարայի մակերեսը ներկայում կազմում է 9,4 մլն քառակուսի կիլոմետր եւ գրեթե հավասար է ԱՄՆ տարածքի մակերեսին։
Ինչպես նշում է պարբերականը՝ հղում կատարելով Journal of Climate-ին, Ատլանտյան օվկիանոսին, Կարմիր ու Սեւ ծովերին սահմանակցող անապատը մեծացել է 10%-ով՝ 1910-ից սկսած։
Այնուամենայնիվ, անապատով են անցնում երկու խոշոր աֆրիկյան գետեր՝ Նեղոսն ու Նիգերը, ինչպես նաեւ ձեւավորվում են այսպես կոչված «սեզոնային» լճեր, որոնք նպաստում են օազիսների պահպանմանը։
Գիտնականների հետազոտությունների համաձայն, որոնք հրապարակվել են այս տարի Science Advances-ում, յուրաքանչյուր 20 հազար տարին մեկ անապատը վերածվում է ծաղկող օազիսի։
Գիտնականները այս պարադոքսալ փոփոխություններն անապատում կապում են երկրագնդի առանցքի աննշան շեղումների հետ, որոնք իրենց հերթին նպաստում են մուսոնների առաջացմանը։
Միեւնույն ժամանակ, նշվում է, որ վերջին 2000 տարում անապատի կլիման անփոփոխ է մնում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հասնում է 100 աստիճանի ըստ Ֆարենգեյթի (+38) եւ կարող է հասնել գրեթե մինուսային նիշերի գիշերը։
Գիտնականների կարծիքով՝ անապատի տարածքի մեծացումը գրեթե մեկ երրորդով կապված է մարդու գործունեության հետ։




























