ԱՄՆ-ը կավելացնի աջակցությունը Վրաստանին: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը՝ ամփոփելով փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգի այցը տարածաշրջան:

«Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը վերահաստատվեց ԱՄՆ աջակցությունը Վաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- նկատել է դեսպանը:

Բասն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հիմնական թեման եղել է Վրաստանի եւ ողջ տարածաշրջանի անվտանգությունը: «ԱՄՆ-ը նաեւ կաջակցի Վրաստանին ժողովրդավարական հասարակության զարգացման գործում»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը փետրվարի 23-25-ին այցելել է տարածաշրջան՝ Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ: