ԵԱՀԿ Լիբիային եւ Թունիսին օգնություն է առաջարկել:
Օգնությունն իր մեջ կարող է ներառել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության փորձի փոխանակում, հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Անդրոնյուս Աժուբալիսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ դաշինքը չի խառնվելու Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն նման խնդրանք չի ստացել:





























