«Դեղին բաճկոնների» բողոքի շարժման հարյուրավոր մասնակիցներ, որոնք հավաքվել են Ելիսեյան պալատի առջեւ հունվարի 26-ի առավոտյան, սկսել են իշխանությունների հետ համաձայնեցված երթը դեպի Բաստիլի հրապարակ, տեղեկացնում է ՄԿ-ն՝ հղում կատարելով BFM-ին։

Ցուցարարներն անցում են խորհրդարանի, ֆինանսների նախարարության շենքերի առջեւով՝ դեպի Բաստիլի հրապարակ։ «Դեղին բաճկոնները» տանում են պաստառներ՝ «ժողովրդական նախաձեռնության հանրաքվե» անցկացնելու պահանջով։ Բացի այդ,  ցույցի շատ մասնակիցներ կոչ են անում Հինգերորդ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ։

Երկու կողմից ցուցարարներին ուղեկցում են իրավակարգի պահապանները, որոնք հետեւում են, որպեսզի ցուցարարները ուրիշ փողոցներ չանցնեն։