Նարեկ Կազազյանն ընդամենը 14 տարեկան է, բայց նա արդեն մի քանի անգամ ելույթէ ունեցել «Մոսկվայի վիրտուոզներ» հայտնի համույթի հետ: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, Նարեկը  հինգ տարի է, ինչ «քանոն» է նվագում:

«Վիրտուոզների» հերթական համերգը, որին մասնակցել են Նարեկ Կազազյանն ու Սպիվակովի հիմնադրամի մյուս թոշակառուները՝ տարբեր ազգության օժտված

 երեխաները, կրում էր «Հանուն կյանքի» անունը եւ կայացել է 4 ծար հիվանդ աղջիկների համար օգնություն հավաքելու նպատակով:

Սա Վլադիմիր Սպիվակովի առաջին նման ակցիան չէ, նրա օգնությամբ հարյուրավոր երեխաներ ստացել են անհրաժեշտ բժշկական հետազոտոթյուն, մոտ 100 վիրահատություն է իրականացվել: