Հերթական մահվան ելքով ավտովթարն է տեղի ունեցել փետրվարի 24-ին, ժամը 10:00-ի սահմաններում:

Վահան Հ-ն, վարելով հորը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել է Կարապետ Օ.-ի կողմից վարած «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ճամփեզրին կայանված Սեյրան Մ.-ին պատկանող «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտեմեքենային: Բախման հետեւանքով Սեյրան Մ.-ն մնացել է «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների արանքում ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել  «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վահան Հ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին եւ ձերբակալվել, կատավում է նախաքննություն:

Նշենք, որ մահացածը ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է` Աբովյանի բնակիչ 63-ամյա Սեյրան Մելիքյանը: