Հյուսիսային Աֆրիկայում հուզումների պատճառով գազամատակարարման ընդհատման դեպքում Ռուսաստանը կարող է զգալիորեն մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող գազի ծավալները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
Եվրոպա ածխաջրածինների հիմնական մատակարարը Ալժիրը եւ Լիբիան են: Լիբիան Եվրոպա տարեկան արտահանում է շուրջ 10 մլրդ խ/մ գազ: Համեմատության համար Ռուսաստանն արտահանում է մոտ 150 մլրդ խմ:
Նավթի եւ գազի արտահանումը Լիբիայից դեռեւս չեն դադարել, սակայն նման բան կարող է պատահել: Ալժիրն իր հերթին արտահանում է շուրջ 50 մլրդ խմ գազ: Այդ երկրում իրավիճակը շարունակում է համեմատաբար կայուն մնալ:
Նշենք, որ Լիբիայից նավթի արտահանման կրճատումը խոստացել էր փոխհատուցել Սաուդյան Արաբիան:



























