ԱՄՆ  Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի` Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցը:

Նրա խոսքով, այդ այցը կոչված է եղել տարածաշրջանում լարվածության թուլացմանը, ԼՂ հակամարտության լուծմանը:

Քրոուլիի հավաստմամբ, ԱՄՆ ցանկանում է եւ հույս ունի, որ կովկասյան երկրները «կկարգավորեն իրենց տարաձայնությունները»: Սակայն  Վաշինգթոնում խոստովանում են, որ վերջին մեկ տարում այդ գործընթացը «արգելակվել է»:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը փետրվարի 23-25-ը այցելել էր Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Բոլոր այցերի ընթացքում նրան ուղեկցել էր պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Քրոուլին: