Սոչիում գազային մայրուղու վրա  պայթուցիկ սարք  է հայտնաբերվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Ռումբը տեղադրված է եղել «Մայկոպ-Սամուրսկայա-Սոչի» մայրուղու 197 կմ-ում, որը պատկանում է «Գազպրոմ» ընկերությանը։ Սակրավորները ռումբը վնասազերծել են հրաձգարանում:

Պայթուցիկ սարքը նման է եղել ցիլինդրի  8 սմ երկարությամբ, եւ 20 սմ լայնությամբ։ Ցիլինդրի ներսում 110 գ ացետոն եւ բոցավառիչ նյութ է հայտնաբերվել, հաղորդում է աղբյուրը: