Հայաստանի կառավարությունը 2011 թ. հունվարին, պետական բյուջեի միջոցներից, ԼՂՀ-ին տրամադրել է 3,2 մլրդ դրամ (մոտ 8,7 մլն դոլար) միջպետական վարկ։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվել է նաեւ, որ Վրաստանը միջպետական վարկի գծով վերադարձրել է 49.1 մլն դրամ (մոտ 135 հազ. դոլար), որը նախորդ տարվա պարտավորությունն է, եւ Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվարին: