Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Մերձավոր Արեւելքի երկրների վրա չէր կարող տպավորություն չթողնել Վրաստանի «վարդերի հեղափոխությունը»:

«Մերձավոր Արեւելքում մարդիկ բավական քաղաքակիրթ են: Պետք է հասկանալ, որ տեղի ունեցող իրադարձությունները ժողովուրդ բնական ցանկությունն են՝ ձգտումը ժողովրդավարության, խոսքի ազատության, պաշտպանվածության: Այդ ամենը ցանկացած ժողովրդի բնազդն է»,- ասել է Սահակաշվիլին:

Նա նշել է նաեւ փաստը, որ հեղափոխությունները Մերձավոր Արեւելքում սկիզբ են առնում տարբեր «բույսերից»:

«Հասմիկների հեղափոխությունը Թունիսում, մայրիների հեղափոխությունը Լիբանանում. այսինքն բրենդը ստեղծել է Վրաստանը»,- հայտարարել է Սահակաշվիլին: