Ռոստովի մեկուսարան են բերել օրենքով գող Նոդար Ասոյանին, ով իրավապահներից թաքնվում էր Հունաստանում: 37-ամյա տղամարդուն կասկածում են գրպանահատների հանցախումբ գլխավորելու մեջ: Հետաքննության տվյալներով, նրա ղեկավարության տակ գտնվող հանցագործներն աշխատել են գլխավոր ավտոկայանում:
Ասոյանը դաշնային հետախուզման մեջ գտնվում էր 2006 թվականից: Նրան Հունաստանից Ռուսաստան տեղափոխել էին փետրվարի 16-ին, հայտնում է Rostov.Ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ասոյանը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում 2008 թվականից:





























