ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատացման հնարավորությունից: Այս մասին  նա հայտարարել է Վիեննայում` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ:

Նա խորհրդարանականների աջակցությունն է խնդրել «ձգձգված հակամարտությունների մասով շոշափելի առաջադիմության հասնելու համար»:

«Ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատացման հնարավորությունից: Շփման գծում զոհերի թիվն ավելանում է: Մենք հակամարտող կողմերին եւ ԵԱՀԿ մյուս անդամ երկրներին հրավիրում ենք վստահության եւ ԵԱՀԿ մոնիթորինգի գործունեության հարցերի քննարկման` մանավանդ շփման գծում աճող լարվածության ֆոնին: Իբրեւ կառույցի նախագահ`ես մարտի  կեսերին կայցելեմ Հարավային Կովկաս»,- ասել է նա: