Կիեւում փետրվարի 24-ին կայացել է ՎՈՒԱՄ արտգործնախարների խորհրդի նիստը:

Ինչպես հայտնում է կառույցի կայքէջը, 2010 թվականի գործունեության  մասին  զեկույցով հանդես է եկել ՎՈՒԱՄ գլխավոր քարտուղար Սերգեյ Չեչելաշվիլին:

Կազմակերպության նախագահությունն անցել է Մոլդովային:

Նիստում քննարկվել են ՎՈՒԱՄ-ի` անդամ երկրների եւ միջազգային այլ կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ժողովրդավարության  եւ տնտեսական զարգացման կազմակերպությունը` ՎՈՒԱՄ-ը, տարածաշրջանային մարմին  է, որը Վ րաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի կողմից ստեղծվել է 1997 թվականին: Կառույցի անունը կազմվել է հիմնադիր 4 երկրների սկզբնատառերից: