Ամերիկյան Սպիտակ Տան արարողակարգի քարտուղար է նշանակվել համասեռամոլ գործիչը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնին նշանակել է Ջերեմի Բեռնարդին, ով լրատվամիջոցների տեղեկություններով, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Բեռնարդը մինչ այժմ աշխատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի ավագ խորհրդական:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը անցած տարի մեծ դժվարությամբ է հասել Կոնգրեսից զինված ուժերում համասեռամոլների ծառայության սահմանափակումները հանելուն:




























