Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը չի հեռացվել աշխատանքից, նա շարունակում է պաշտոնավարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված, որում առկա են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները։ Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը 150 հազար դոլարի կաշառքի եւ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա սպանության մի գործ բարդելու մասին է։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանն, ըստ մամուլի հրապարակման, արդեն ազատվել է աշխատանքից: